Տավուշից մեկնարկած քայլերթը հասել է Չարենցավան
Տավուշից փոքրաթիվ խմբով մեկնարկած քայլերթը, որն առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, այսօր հասել է Չարենցավան: Դեպի Երևան երթը առավոտյան շարունակվել է Սևան-Երևան մայրուղու՝ Սոլակ գյուղին հարող հատվածից:
Տավուշի թեմի առաջնորդը նշել է, որ իրենց պայքարը հանուն ճշմարտության ու արդարության է, իրենց խնդիրը լայն հասարակական հաշտություն ստեղծելն է: Արքեպիսկոպոսի խոսքով՝ իրենք ունեն օրակարգ և գնալու են դրա իրագործմանը:
Կարծիքներ