Փյունիկ-Արարատ հանդիպումն ընդհարման պատճառով ուշ մեկնարկեց
Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը մեկնարկեց նախատեսվածից չորս րոպե անց։
Թիմերի դաշտ դուրս գալու պահին «Արարատի» լեգեոներներից մեկը՝ Յակուբա Սիլուեն, որն ընդգրկված չէր մեկնարկային կազմում, անհասկանալի պատճառով դուրս էր եկել խաղադաշտ, հայտնում է armsport.am-ը։
Հարձակվող Սերժ Դեբլեն փորձում էր համոզել վերջինիս՝ լքել խաղադաշտի սահմանները։ Ի վերջո, ստադիոնի անվտանգության աշխատակիցների ջանքերի շնորհիվ «Արարատի» լեգեոները լքեց խաղադաշտը, և հանդիպումը մեկնարկեց սպասվածից մի փոքր ուշ։
Կարծիքներ