Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 58 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 130 հազար 661-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 1681 նոր դեպք, որից 286-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 1521 հազար 524 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 մլն 963 հազար 373-ը: 3126 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:Պ
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նաև, որ 58 մլն 595 հազար 66 իրանցի արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 49 մլն 157 հազար 835-ը՝ երկրորդ չափաբաժինը, իսկ երրորդ՝ խթանիչ չափաբաժինը ստացել է 2 մլն 237 հազար 841 քաղաքացի:
Կարծիքներ