Մեծ Բրիտանիան Ուկրաինային 100 միլիոն ֆունտի սպառազինություն կմատակարարի
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 100 միլիոն ֆունտի սպառազինություն կմատակարարի, այդ թվում` Starstreak շարժական զենիթահրթիռային համալիրներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Այսօր ես կարող եմ հայտարարել, որ Մեծ Բրիտանիան լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ բարձրորակ ռազմական տեխնիկա կուղարկի Ուկրաինայի զինված ուժերին, այդ թվում` ավելի շատ Starstreak զենիթային հրթիռներ, 300 հակատանկային հրթիռներ և բարձր ճշգրտության զինամթերք», - ասել է Ջոնսոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա հավելել է, որ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի նաև սաղավարտներ, գիշերային տեսանելիության սարքեր եւ զրահաբաճկոններ:
Կարծիքներ