Քամալա Հարիսին կարող են առաջադրել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում. Newsweek

Քամալա Հարիսին կարող են առաջադրել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում. Newsweek

ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը նախագահական ընտրություններում պարտվելուց հետո կարող է առաջադրվել երկրի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում:

Այդ մասին հայտնում է Newsweek-ը՝ վկայակոչելով իրավաբան, Հարավային Կարոլինայի ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բակարի Սելերսին։

Հարիսն ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նա աշխատել է դատախազությունում, քաղաքապետարանում և փաստաբանական ընկերություններում:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 70-ամյա ​​դատավոր Սոնյա Սոտոմայորը կարող է հեռանալ Գերագույն դատարանից, ինչն ԱՄՆ-ի գործող նախագահ Ջո Բայդենին հնարավորություն կտա մինչև իր պաշտոնավարման ավարտը Հարիսին առաջադրել երկրի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում: Նշվում է, որ այդ գործողությունը պետք է կատարվի մինչև 2025 թվականի հունվարի 20-ը՝ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկի օրը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում