Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Մոնակոյում
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Մոնակոյի սրտանոթային հիվանդություններ կենտրոնում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իտալական հեռուստաալիքին, հոսպիտալացումը պայմանավորված է պլանային հետազոտությամբ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 84-ամյա քաղաքական գործիչը տուն կվերադառնա մի քանի օրից:
Նախորդ տարվա աշնանը Բեռլուսկոնին, որն «Առաջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ առաջնորդն է և եվրապատգամավոր, հիվանդացել է կորոնավիրուսով: Ախտորոշումը տրվել էր սեպտեմբերի 2-ին, որից հետո նրան հոսպիտալացրել էին երկկողմանի թոքաբորբով: Սեպտեմբերի 14-ին նրան դուրս էին գրել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Բեռլուսկոնին մի քանի տարի առաջ սրտի լուրջ վիրահատություն է տարել:
Կարծիքներ