Ողբերգական վթարից տուժած 4 երեխաներից մեկը մահացել է
Կոտայքի մարզում մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս անչափահասներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Այս մասին հաղորդեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի բաժնից:
«Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էին գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ»,- նշել են հիվանդանոցի մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր:
Կարծիքներ