ԿԽՄԿ-ն պահանջել է հրադադար հաստատել Գազայի հատվածում մարդասիրական օգնության մուտքը թույլ տալու համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պահանջում է անհապաղ հրադադար հաստատել պաղեստինա-իսրայելական հակամարտությունում, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի Գազայի հատված։
«Մենք պահանջում ենք անհապաղ զինադադար՝ ապահովելու համար ապրանքների առաքումը Գազայի հատված»,- ասել է ԿԽՄԿ-ն Al Jazeera-ին :
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ Գազայի հատվածում շտապօգնության խմբերի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ են առաջացել։
Կարծիքներ