Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-ից 14-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք հասցնելու՝ 14, խարդախության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման` 5, թմրանյութի տեղափոխման կամ առաքման կանոնները խախտելու և ընտանեկան բռնության՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, մարդկանց առևտրի, ապօրինի ծառահատման, կաշառակերության, թմրանյութի ապօրինի իրացման և անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ