Դեմոկրատները եւ հանրապետականները ժամանակավոր փոխզիջման են հասել ԱՄՆ-ի պետական պարտքի հարցի շուրջը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները հոկտեմբերի 6-ին համաձայնվել են ընդունելու հանրապետականների առաջնորդ Միտչ Մակքոնելի առաջարկությունն ԱՄՆ-ի պետական պարտքի բարձրակետի հարցի լուծման ժամանակավոր փոխզիջումային տարբերակի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել Է Hill թերթը:
Թերթի տվյալներով՝ Մակքոնելը համաձայնվել Է չխոչընդոտել, որպեսզի դեմոկրատները ժամանակավոր հիման վրա, ընդամենը երկու ամսով, որոշակի գումարով բարձրացնեն պետական պարտքի բարձրակետը, որը բավական կլինի ընթացիկ ծախսերը ծածկելու համար: Ըստ որում հանրապետականները, որոնք տարածել են համապատասխան մամուլի տեղեկագիր, պնդում են, որ բարձրակետը հենց բարձրացվի. ավելի վաղ դեմոկրատները փորձել Էին դադարեցնել դրա գործունեությունը մինչեւ 2022 թվականի վերջը: Hill-ը, վկայակոչելով սենատորների, հայտնում, որ դեմոկրատները համաձայնվել են ընդունելու այդ առաջակությունը: Թերթի տվյալներով՝ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը շուտով պետք Է պաշտոնապես հայտարարի այդ որոշման մասին: Մինչդեռ Սպիտակ տանը թերահավատորեն են վերաբերվել հանրապետականների առաջարկությանը:
«Իմ ըմբռնումն այն Է, (…) որ ոչ մի կարգի պաշտոնական առաջակություն Էլ չի արվել: Մամուլի տեղեկագիրը պաշտոնական առաջարկություն չԷ»,- լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել Է նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Նրա խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը կգերադասեր, որ հարցը երկու ամսով չհետաձգվեր, այլ լուծվեր ուղղակիորեն հենց հիմա երկարաժամետ հիման վրա՝ «լրացուցիչ ռիսկեր չստեղծելու» համար: «Տեսենք, թե ինչի կհանգենք օրվա վերջին»,- հավելել Է Փսակին:
Անցյալ շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել պետական պարտքի սահմանաքանակի գործողության դադարեցմանը մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 16-ը, օրինագիծն այնուհետեւ պետք Է քննարկեր Սենատը: Սակայն ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները մեծ հավանականությամբ կանխատեսել Էին, որ այնտեղ այն չի անցնի հանրապետականների հակազդեցության պատճառով, որոնք մինչեւ հիմա խոստացել են բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ՝ արգելափակելու նախաձեռնությունը: Նրանք պնդում են, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ դեմոկրատները նվազեցնեն պետական ծախսերը կամ ձեռնարկեն պարտքի կրճատման այլ միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ