8 տարի հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Տիգրանը Աստանայից տեղափոխվել է Հայաստան
ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը փետրվարի 3-ին Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 40-ամյա Տիգրան Խ.-ին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշվում է, որ նրան 2015թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժինը հետախուզում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը), 178-րդ (Խարդախությունը) և 353-րդ (Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Կարծիքներ