Շնորհավորում եմ, եղբայր․ Նեյմարը՝ Մեսսիին
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը շնորհավորել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին, ով իր ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Շնորհավորում եմ, եղբայր»,- գրել է Նեյմարը սոցցանցում՝ հրապարակելով Մեսսիի լուսանկարը Աշխարհի առաջնության գավաթի հետ։
ԱԱ-2022-ի մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով:
Կարծիքներ