Մակրոնը հայտարարել է Ալժիրի անկախության համար պատերազմի հետ կապված փաստաթղթերի գաղտնազերծումն արագացնելու որոշման մասին

Մակրոնը հայտարարել է Ալժիրի անկախության համար պատերազմի հետ կապված փաստաթղթերի գաղտնազերծումն արագացնելու որոշման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է 1954-62 թվականներին Ֆրանսիայից Ալժիրի անկախության համար պատերազմի հետ կապված փաստաթղթերի գաղտնազերծումն արագացնելու որոշման մասին, փոխանցում է AFP-ն:

Այս որոշումն ընդունվել է մի շարք քայլերի ֆոնին, որոնք Մակրոնը նախաձեռնում է իր գաղութատիրական անցյալի եւ Ալժիրում իր դաժան պատմության հետ Ֆրանսիայի հաշտեցման շրջանակում. Ալժիրը 132 տարի Ֆրանսիայի իշխանության տակ է եղել մինչեւ 1962 թվականին անկախության ձեռքբերումը:

Ելիսեյան պալատը հայտարարել է, որ արխիվային ծառայություններին թույլ կտան օգտագործել 1970 թվականի եւ ավելի վաղ տարիների փաստաթղթերի գաղտնազերծման նոր ընթացակարգը, որոնք ազգային անվտանգության նպատակներով նախկինում գաղտնի են պահվել: Դրանց մեջ են մտնում Ալժիրում պատերազմի հետ կապված արխիվները, նշված է հայտարարության մեջ:

Ըստ ֆրանսիական օրենքների, Ֆրանսիայում պետության գրեթե բոլոր արխիվները, այդ թվում՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերով, կարող են հանրության համար բաց լինել 50 տարի հետո, բացառությամբ տեղեկություններից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել որոշ մարդկանց անվտանգությունը: Սակայն հարցման բարդ եւ երկարատեւ գործընթացը հետազոտողներին եւ գիտնականներին թույլ չէր տալիս աշխատել այդ արխիվներով: Նոր ընթացակարգը «զգալիորեն կկրճատի ժամկետները», հայտարարել են Ելիսեյան պալատից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում