Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ փակ են Երևանի Ազատության պողոտան, Երևան-Մեղրի և Արարատ-Երևան ճանապարհները։
ՆԳՆ-ից փոխանցեցին, որ նշված երեք հատվածներում երթևեկությունը վերականգնվել է, հանրապետության տարածքում այս պահին փակ փողոցներ և ճանապարհներ չկան։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել էր մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսելու մասին։ Մայիսի 10-ի առավոտից լուրեր տարածվեցին, որ փակ է Երևանի Ազատության պողոտան, Երևան-Մեղրի ճանապարհը, ինչպես նաև Արարատ-Երևան ճանապարհը։
Կարծիքներ