Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցները

Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցները

Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու երրորդ հատվածում տարիներ առաջ տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից:

Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի, որոշ դեպքերում նաև՝ հենց ապօրինություն կատարած քաղաքացիների ուժերով:

Համայնքային սեփականության կանաչ գոտիներում գտնվող անօրինական բոլոր շինություններն ապամոնտաժվելու են:

Հաջորդիվ համայնքը կնախաձեռնի տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը՝ դրանք վերադարձնելով քաղաքի բնակիչներին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում