Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նորանշանակ վարչապետ Յաիր Լապիդը  հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։

Զրույցի ժամանակ  Էրդողանը շնորհավորել է Յաիր Լապիդին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վերջինս էլ իր հերթին Էրդողանին շնորհավորել է Քուրբան բայրամի կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում