Լոռիում կասեցվել է սպանդանոցի գործունեությունը

Լոռիում կասեցվել է սպանդանոցի գործունեությունը

«Արարատ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Գյուլագարակ)։

 

Մասնավորապես՝

 

- արտադրական շինության տարածքում չի բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերի առկայությունը.

 

- փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում, չի եղել համապատասխան առանձնացված տարածք.

 

- արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, ինչը հնարավորություն կտար լվանալ և ախտահանել:

 

Սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում