Կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները

Կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները։ Հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանասական կազմակերպությունների անունից։

Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է։ Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին»,- այս մասին ասվում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում