ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն համատեղ թիմ են ստեղծում կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության համար
Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն համատեղ խումբ են ստեղծել՝ պաշտպանելու կազմակերպությունների երկրների կարևոր ենթակառուցվածքները։ Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ հինգշաբթի օրը Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։
«ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հինգշաբթի օրը՝ մարտի 16-ին, հանդիպել են՝ հիմնելու նոր աշխատանքային խումբ՝ կարևոր ենթակառուցվածքների դիմակայունության համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես ընդգծվում է դաշինքում, կարևորագույն ենթակառուցվածքների ամրապնդման հարցում համագործակցությունը «էլ ավելի կարևոր է դարձել «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի դեմ դիվերսիաների լույսի ներքո։
Կարծիքներ