Աղոթե՛ք Հայաստանի համար. Քարդաշյանների հորդորը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քլոե Քարդաշյանը, և եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, «Ինստագրամի» իրենց սթորի բաժնում խնդրել են հետևորդներին աղոթել Հայաստանի համար և կիսվել մի գրառմամբ, որտեղ մասնավորապես ասվում է.
«Պատկերացրեք՝ սկսում եք ձեր օրը, ինչպես բոլորը։ Դուք արթնանում եք, համբուրում ձեր կնոջը և գնում աշխատանքի։ Երեկոյան վերադառնում եք տուն, համբուրում եք ձեր կնոջը, հավաքում առաջին անհրաժեշտության իրերն ու ձեր կնոջ և երեխաների հետ վազում որքան հնարավոր է հեռու՝ թողնելով ընտանիքին և ընկերներին: Թողնում եք ամենը, ինչ ստեղծել եք և ձեր երկիրը՝ փրկելու ձեր ընտանիքի և ձեր կյանքը:
Հիմա այս ամենը պատկերացրեք առանց կյանքի հարմարավետությունների, որոնք ունեք ԱՄՆ-ում: Պատկերացրեք, որ այս ամենը պիտի անեք առանց ֆինանսական միջոցների, առանց տրանսպորտի, առանց որեւէ մեկի օգնության:
Ցավոք, Հայաստանում պատկերացնելու կարիք չկա. երեկվա դրությամբ դա իրականություն է, և միակ նախազգուշացումը հրթիռներն էին, որոնք ընկել են մարդկանց բակերում: Աղոթե՛ք Հայաստանի համար»:
Կարծիքներ