Ամերիկացի Վանդե Հայը ռուսաստանցի Կորսակովին կփոխարինի «Սոյուզ ՄՍ-18»-ի անձնակազմում
NASA-ի աստղանավորդ Մարկ Վանդե Հայը կարող Է ռուսաստանցի տիեզերագնաց Սերգեյ Կորսակովին փոխարինել «Սոյուզ ՄՍ-18» տիեզերանավի անձնակազմում:
«Ռոսկոսմոս»-ի կայքում հրապարակվել Է մի լուսանկար, որտեղ տիեզերագնաց Պյոտր Դուբրովի մոտ երեւում Է «Սոյուզ ՄՍ-18» տիեզերանավի անձնակազմի խորհրդանշանի մակակարվածքը՝ «Նովիցկի, Դուբրով եւ Vande Hei» ազգանուններով:
Ավելի վաղ «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտնել Էր, որ «Սոյուզ ՄՍ-18» տիեզերանավի անձնակազմում, որը պետք Է առաջին ամբողջությամբ ռուսականը դառնա 20 տարվա ընթացքում, տեղ են գտնելու օտարերկրացի աստղանավորդներ: Փետրվարի 10-ին NASA-ն հաղորդել Էր, որ ուսումնասիրում են «Սոյուզ ՄՍ-18» տիեզերանավում ամերիկացի աստղանավորդի համար լրացուցիչ տեղ ստանալու հնարավորությունը:
«Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունում «Ինտերֆաքս» գործակալությանը ճշտել են, որ պետական կորպորացիան NASA-ից առաջարկություններ Է սպասում «Սոյուզ ՄՍ-18»-ով ամերիկացի աստղանավորդի՝ Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) թռչելու վերաբերյալ:
Կարծիքներ