Թուրքիան զգուշացրել է S-400-ի պատճառով ամերիկյան պատժամիջոցների հետևանքների մասին
Ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի շրջանակում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Անկարան Վաշինգտոնից ակնկալում է որոշման վերանայում՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի ամերիկյան պատժամիջոցները ոչ մի վնաս չհասցնեն: Դա բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ում մեր համատեղ գործունեության վրա: ԱՄՆ-ը անմիջապես պետք է վերանայի այս սխալ որոշումը: Ակնկալում ենք, որ այն կշտկվի»,- հայտարարել է Հուլուսի Աքարը:
Կարծիքներ