Լոռու մարզի մի քանի համայնքներ ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա և գործիքներ

Լոռու մարզի մի քանի համայնքներ ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա և գործիքներ

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզի Դսեղ և Շնող համայնքներում՝ վերջիններիս կողմից ձեռբերված գյուղտեխնիկային և համայնքներում աշնանացանի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

Այս տարի համայնքները պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա և գործիքներ՝ գյուղատնտեսական աշխատանքներն առավել ակտիվ և արդյունավետ իրականացնելու նպատակով, ինչը կօգնի զգալիորեն դյուրին դարձնել աշխատանքների ընթացքը և ավելացնել մշակովի հողատարածքները:

Դսեղ համայնքը ձեռք է բերել 5 միավոր գյուղատնտեսական գործիքներ՝ 11.200 մլն ընդհանուր արժողությամբ՝ հացահատիկի շարքացան, կուլտիվատոր, կարտոֆիլացան, կարտոֆիլահան և հողաֆրեզ (արժեքի 50 տոկոսը կազմել է պետական ներդրումը, 50 տոկոսը՝ համայնքային ներդրումը)։

Շնող համայնքը ձեռք է բերել Բելառուս տրակտոր և գութան՝ 13.600 մլն ընդհանուր արժողությամբ(արժեքի 50 տոկոսը կազմել է պետական ներդրումը, 50 տոկոսը՝ համայնքային ներդրումը)։

Մարզի պաշտոնյաներն այցելել են նաև համայնքի բնակիչների հողատարածքներ, և ուսումնասիրել ձեռք բերած նոր տեխնիկայի և գյուղատնտեսական գործիքների աշխատանքը՝ աշնանացանի նախապատրաստման ընթացքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում