Մոտ 2000 քմ տարածքում շինարարական և կենցաղային աղբ է այրվել

Մոտ 2000 քմ տարածքում շինարարական և կենցաղային աղբ է այրվել

Հունիսի 12-ին, հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի վայրում աշխատել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեկ ջրատար։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են շինարարական աղբի (80 խմ) հրդեհաշիջման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեգործների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող կուտակած աղբից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Մոտ 1000 քմ տարածքում այրվել է կուտակած շինարարական աղբ:

Դեպքի վայրում աշխատել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեկ ջրատար և Նոր Նորք վարչական շրջանի մեկ թրթուրավոր տեխնիկա (տրակտոր)։

Հունիսի 10-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մոտ 2000 քմ տարածքում այրվել է շինարարական և կենցաղային աղբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում