Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Հայտնում է TRT հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմին։
Կողմերը քննարկել են Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև իրադարձությունների զարգացումը։ Նախագահները քննարկել են թուրք-ռուսական հարաբերությունների բարելավման հարցեր։
Չորեքշաբթի օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները դեկտեմբերի 3-ին կարող է հեռախոսազրույց ունենան, որի ընթացքում հնարավոր է քննարկեն ուկրաինական թեման։ Մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունները՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդ դառնալու Թուրքիայի պատրաստակամության մասին, Պեսկովը նշել է, որ դա կախված է նրանից, թե ինչով կառանձնանա այդ միջնորդությունը։
Կարծիքներ