Ողբերգական ավտովթար «Չայնիի» ոլորաններում. մեքենան բախվել է բետոնե պարսպին, կան զոհ և 3 տուժած
Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:
Տարածքը սահմանազատվել է:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աբովյանի բաժնի պատհպանվող հատուկ տարածք:
Կարծիքներ