Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից վերսկսել են Իսրայելի հարավի հրթիռակոծումը
Մայիսի 17-ին օդային տագնապի շչակաները կրկին հնչում են Իսրայելի հարավի Բեեր Շեւա քաղաքում՝ բնակիչներին ազդարարելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծումների մասին, հաղորդել Է բանակային մամուլի ծառայությունը:
«Բեեր Շեւա քաղաքում եւ դրա շրջակայքում հնչում են հակաօդային պաշտպանության շչակները»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ: Պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից Գազայի հատվածից 3 100 հրթիռ են արձակել Իսրայելի քաղաքների վրա, դրանցից 450-ն ընկել եւ պայթել Է հենց պաղեստինյան միջատարածքում՝ չանցնելով սահմանը, հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը կալանել Է 1 210 արկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ