Ադրբեջանն անուղղակի տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին. Կոնստանտին Զատուլին

Ադրբեջանն անուղղակի տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին. Կոնստանտին Զատուլին

«Ադրբեջանն անուղղակի տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Հայաստանում տիրող վիճակը հնարավորություն է տալիս Ալիևին պատմական ադրբեջանական տարածքներ հայտարարել Զանգեզուրը, Սևանը և Երևանը։ Չգիտեմ, թե ո՞նց կարող է պատմական Ադրբեջանի մաս լինել ԶաՆգեզուրը։ Գուցե՞ Ալիևը ի նկատի ունի այն հանգանանքը, որ Զանգեզուրում թուրքերը պատմական պարտություն են կրել Գարեգին Նժդեհից։ Այո՛, այդ առումով գուցե այդ հողերը որոշ պատմական հիշողություններ կարող են արթնացնել Ալիևի կամ Էրդողանի մոտ։ Բայց այդ հիշողությունները Զանգեզուրում կարող են կապված լինել միմիայն պարտության հետ։

Ինչ վերաբերում մնացածի մասով, ապա կարող եմ ասել, որ Ցարական Ռուսաստանում նույնիսկ ադրբեջանցի ազգություն չի եղել։ Ադրբեջանցիները կոչվել են թուրք-թաթարներ, իսկ Ադրբեջանցի հասկացությունը առաջացել է ոչ վաղ անցյալում 20-րդ դարի 1-ին կեսում։ Այնպես որ շատ մեծ երևակայության դեպքում նույնիսկ Երևանը և Սևանը ոչ մի կերպ չեն կարող լինել ադրբեջանական տարածքներ։ Պատմություն սովորեք». ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում