Կրեմլը արձագանքել է Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Պոմպեոյի խոսքերին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի խոսքերը ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ՝ հաղորդում է Gazeta.ru-ի թղթակիցը:
Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ համաշխարհային հանրությունն ակնկալում է, որ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկի միջադեպի մեղավորներին:
«Եվս մեկ անգամ կրկնում եմ. Մենք շահագրգռված ենք պարզել կատարվածի պատճառները: Միջադեպին Ռուսաստանի ցանկացած պաշտոնական ներկայացուցիչների ներգրավվածության վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի ցուցումները, ակնարկները մենք համարում ենք անընդունելի և ապրիորի սխալ, իրականությունը խեղաթյուրող», – ասել է Պեսկովը։
Կարծիքներ