Արա Աղանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Արա Աղանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ավարտվեց Մ23 տարեկան 96 կգ քաշային տղաների մրցավեճը, որին Հայաստանը ներկայացնում էր Արա Աղանյանը: Մեր մարզիկը երկամարտի 363կգ(166+197) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Արան նաև փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում ու փոքր արծաթե մեդալ՝ հրում վարժությունում: Այս քաշային կարգում 367 կգ արդյունքով չեմպիոն դարձավ ռուսաստանցի Վիկտոր Կոնդրատևը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում