Օփրա Ուինֆրին հայտարարել է, որ Մեգան Մարքլի ռասիզմի մասին հայտարարությունը չի վերաբերում Եղիսաբեթ II-ին
Լրագրող Օփրա Ուինֆրին, որը հարցազրույց է վարել արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի հետ, պնդում է, որ աղջիկը, խոսելով թագավորական ընտանիքում իշխող ռասիստական տրամադրությունների մասին, նկատի չի ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին ու նրա ամուսնուն, հաղորդում է The Sun-ը:
Ավելի վաղ Մարքլը Ուինֆրիին տված հարցազրույցում ասել էր, որ թագավորական ընտանիքում մտահոգություն էին հայտնել, որ իրենց դեռ լույս աշխարհ չեկած առաջնեկը՝ Արչին, կարող էր մուգ մաշկ ունենալ:
«Դա ոչ նրա տատն էր, ոչ էլ պապը»,- պարզաբանել է Ուինֆրին:
Սակայն նա հավելել է, որ դա կարող էր լինել արքայազն Հարիի հայրը՝ արքայազն Չարլզը, կամ նրա եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, կամ նրանց կանայք:
Կարծիքներ