Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել «Խորհրդավոր ընթրիքի» նմանակմամբ տեսարանի համար

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել «Խորհրդավոր ընթրիքի» նմանակմամբ տեսարանի համար

2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել քրիստոնյաներից տեսարանի համար, որը հիշեցրել է Հիսուս Քրիստոսի խաչելությունից առաջ առաքյալների հետ վերջին ընթրիքի ավետարանի տեսարանը:

Ըստ բեմադրողի, պարոդիան ենթադրաբար ցույց է տվել ոչ թե Վերջին ընթրիքը, այլ «հեթանոսական խնջույքը» Օլիմպոսում:

Այս մասին գրում են Reuters-ը և France 24-ը։

2024 թվականի Օլիմպիական խաղերի խոսնակ Էնն Դեսկամսը պնդել է, որ «որևէ կրոնական խմբի անարգելու մտադրություն չի եղել»։

Նրա խոսքերով, բացման արարողության թեմատիկանպետք է խթաներ հասարակության մեջ հանդուրժողականությունը:

«Մենք կարծում ենք, որ այս նպատակը իրականացվել է։ Եթե մարդիկ ինչ-որ բանից վիրավորվել են, մենք շատ ենք ցավում»,- ասել է Դեսկամպը։

Փարիզում ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ բեմում ցուցադրվել է մի տեսարան, որը շատ նման է եղել Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիք» կտավին։ Ավետարանի պատմության համաձայն, դա Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքն էր, որը նա կիսել էր իր աշակերտների հետ: Ուղղափառներն ու կաթոլիկները կարծում են, որ այդ երեկո Քրիստոսը հաստատել է նաև Հաղորդության խորհուրդը, այսինքն՝ Սուրբ Հաղորդությունը։

Ներկայացման ընթացքում 18 դերասաններ նստել են երկար սեղանի շուրջ, իսկ կենտրոնում կանգնած էր մի կին՝ մեծ արծաթե գլխազարդով, որը նման էր լուսապսակին, ինչպես Հիսուս Քրիստոսի սրբապատկերների վրա է: ՆԱ ԼԳԲՏ համայքից դիջեյ և պրոդյուսեր Բարբարա Բուտչն է։ Սա տարբեր մայրցամաքների քրիստոնյաների վրդովմունքն է  առաջացրել:

Տեսարանում նկարահանվել է նաև ֆրանսիացի դերասան Ֆիլիպ Քեթրինը, ով երևացել է գրեթե մերկ և կապույտ ներկած՝ մարմնավորելով Դիոնիսոսին՝ հունական գինու և հաճույքների աստծուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում