Վարձատրության հավելումներ՝ տարօրինակ հիմնավորմամբ. Ինչ է առաջարկում ՊՆ-ն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է համավարակների և համաճարակների պայմաններում ՀՀ զինված ուժերի բուժծառայողներին, բուժաշխատողներին և բուժկանխարգելիչ աշխատանքներին ներգրավված այլ անձանց համար հավելումների սահմանման մեխանիզմ մշակել: Նախարարությունը հիմնավորում է, որ դրա միջոցով հնարավոր կլինի բարձրացնել ռազմաբժշկական ծառայության գրավչությունը՝ այդ կերպ երաշխավորելով թափուր հաստիքների համալրումը և որակյալ կադրերի ներգրավումը:
Լավ, ենթադրենք համավարակներ և համաճարակներ չեղան ու ԶՈՒ բուժծառայողները այդ հավելումները չստացան, մի՞թե դա ենթադրում է, որ այնտեղ որակյալ կադրեր չպետք է լինեն, կամ հաստիքները այդպես էլ թափուր պետք է մնան: Ավելի ճիշտ չի՞ լինի մարդկանց աշխատանքի գնահատումը կամ վարձատրությունը չկապել համավարակների ու համաճարակների առկայության կամ բացակայության հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ