Երբեք խաղաղություն չենք ունենա, եթե Անկախության հռչակագրում ԼՂ-ի և ՀՀ-ի վերամիավորման որոշում լինի. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային ռադիոյի» «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում անդրադարձավ ՀՀ ազգային օրհներգը փոխելու անհրաժեշտությանը:
«Մեր հիմնը ամենակարևոր տեքստն է, որը մենք կարող ենք և պետք է ունենանք։ Մեր հիմնի մեջ կա թշնամի բառը։
Սա նշանակում է, որ թշնամու ընկալումը մեր աշխարհընկալման կարևոր մասն է։ Ինչ անում, չենք անում, մեր թշնամին միշտ ներկա է»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանում ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում են հայերը:
Ըստ ՀՀ վարչապետի՝ Հայաստանն ազդում է ադրբեջանցիների ընկալումների վրա և ցանկացած ուղերձ ընկալվում է կոնկրետ միջավայրում:
«Ինչպե՞ս է մեր միջավայրը ընկալում մեր ուղերձները։ Մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը, Թուրքիան ինչպես են ընկալում, իսկ Վրաստա՞նը։ Հարց չենք տալիս, թե ինչու Վրաստանը պաշտպանական ոլորտում խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց ոչ Հայաստանի»,- ասաց վառավարության ղեկավարը:
Ըստ Փաշինյանի՝ երբեք Հայաստանը խաղաղություն չի ունենա, եթե Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության վերամիավորման որոշում լինի:
Կարծիքներ