Բաքուն արձագանքել է Մակրոնի երեկվա հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարություններին՝ նշելով, որ Ֆրանսիան է դեմ արտահայտվել Թուրքիայի մասնակցությանը Գրանադայում կայանալիք հնգակողմ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ երեկ Մակրոնն ափսոսանք է հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների բացակայության կապակցությամբ։
«Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը քաջատեղյակ է, որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության դեմ հանդես է եկել ֆրանսիական կողմը։ Ֆրանսիայի նախագահի կողմից այս հարցի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածումը անհարիր մոտեցում է պետության ղեկավարի համար», - ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ