Թուրքիան հնարավորինս արագ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Իսրայելում նոր դեսպանի նշանակման համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Իսրայել հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը զրույցի ժամանակ ասել է, որ իրենք հնարավորինս արագ անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն նոր դեսպանի նշանակման համար։
Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի՝ Թուրքիա կատարած այցերի արդյունքում Թուրքիա-Իսրայել հարաբերությունների առաջընթացի կապակցությամբ։
Կարծիքներ