Կոտայքի մարզի 73-ամյա բնակիչը սպանել է կնոջն ու ինքնասպանություն գործել. Ոստիկանություն

Կոտայքի մարզի 73-ամյա բնակիչը սպանել է կնոջն ու ինքնասպանություն գործել. Ոստիկանություն

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 18-ին ժամը 07.30-ին զանգել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 73-ամյա մի բնակիչ և հայտնել, որ մոտ 30 րոպե առաջ սպանել է կնոջը:Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, տղամարդը նաև հայտնել է, որ այդ պահին ինքը գյուղի կամրջի մոտ է և պատրաստվում է ցած նետվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 73-ամյա տղամարդը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 71-ամյա կնոջը, սպանել նրան, ապա ինքնասպանություն էր գործել՝ նետվելով Նոր Գեղի գյուղի կամրջից:

Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում