Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ «Ինտերից»
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է չշարունակել աշխատանքն իտալական ակումբում, տեղեկացնում է Sky Italia-ն:
Անտոնիո Կոնտեն լարված հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ և չի ցանկանում շարունակել համագործակցությունն «Ինտերի» հետ:
Նշվում է, որ «Ինտերի» ղեկավարությունը որպես Կոնտեին փոխարինող քննարկում է «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը:
Ավելի վաղ Անտոնիո Կոնտեն քննադատության էր ենթարկել «Ինտերի» ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ Կոնտեն «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին:
Կարծիքներ