Կրակոցներ «Երեւան սիթիի» ավտոկայանատեղիում, «Արաբկիրի ոստիկաններն օպերատիվ չգործեին, դիակներ էին հավաքելու»․ shamshyan

Կրակոցներ «Երեւան սիթիի» ավտոկայանատեղիում, «Արաբկիրի ոստիկաններն օպերատիվ չգործեին, դիակներ էին հավաքելու»․ shamshyan

Այսօր Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են. «Ժամը 6-ի կողմն էր, «Երևան սիթի»-ի ստայանկում 4 հոգի իրար հետ վիճաբանում էին ոնց որ թե ավտոմեքենան կայանելու համար։ Նրանցից մեկը զենքով սկսեց մի քանի կրակոցներ արձակել։

Բարեբախտաբար, մարդ չտուժեց, ու լավ էր, որ Արաբկիրի ոստիկանները շուտ հասան ու դրանց հենց ասֆալտի վրեն փռելով՝ տարան բաժին։ Տաքարյուն երիտասարդներ էին։ Եթե ոստիկանները մի քիչ ուշանային, կամ մարդիկ էին վիրավորվելու, կամ դիակներ էին հավաքելու, ու չէր բացառվում, որ էդ կրակոցների հետևանքով անմեղ մարդիկ տուժեին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում