«Ձայն մեծաց». վավերագրական ֆիլմ՝ Գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակին

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում նկարահանվել է «Ձայն մեծաց» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
26 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացվում են հայ մշակույթի հենասյուներից մեկի՝ Գրականության և արվեստի թանգարանի ամենագրավիչ անկյունները: Ֆիլմում մշակույթի գործիչների կողքին նկարահանվել են նաև թանգարանի այցելուները:
Կարծիքներ