Դիլիջանում հաճախորդը բռունցքով խփել է մատուցողուհու գլխին. բերման է ենթարկվել Հաղարծին գյուղի 24-ամյա բնակիչը
Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ քաղաքի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ հաճախորդներից մեկը բռունցքով խփել էր մատուցողուհու գլխին, որն ուշագնաց էր եղել։ Դեպքի մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:
Ալկոհոլ օգտագործած երիտասարդները հեռացել էին բար-սրճարանից, իսկ րոպեներ անց նրանցից մեկը վերադարձել էր՝ ատրճանակով։ Երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել սրճարանի դռանը, պահանջել, որ բացեն՝ շուրջ 15 րոպե հայհոյանքներ էր հնչեցնելով աշխատակիցների հասցեին։ Այդ ընթացքում կոտրել էր նաև սրճարանի ապակիներից մեկն ու հեռացել։
Դիլիջանի քրեական հետախույզները պարզել են երիտասարդի ինքնությունը։ Դեպքից ժամեր անց հայտնաբերվել և ոստիկանության Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել Հաղարծին գյուղի 24-ամյա բնակիչը:
Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև գազային ատրճանակը, որն ապօրինի է եղել: Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ