Դեղձ գնելու համար Վրաստան ժամանած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել
Կրկնակի թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել ՀՀ քաղաքացու մոտ, ով Վրաստանի Գուրջանիի մունիցիպալիտետի Չումլակի գյուղում էր: Վերջինս այստեղ էր՝ դեղձի գնելու համար:
Ինչպես հայտնում են Գուրջանիի հանրային առողջության կենտրոնից, Վրաստան մուտք գործելիս ՀՀ քաղաքացուց վերցրել են կենսաբանական նյութի նմուշ: Կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել: Կրկնակի թեստավորման ժամանակ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Վերջինս տեղափոխվել է Բոչորիշվիլիի կլինիկա:
Չումլակի գյուղում աշխատում են համաճարակաբանները, ովքեր փորձում են պարզել վարորդի հնարավոր բոլոր կապերը տեղի բնակիչների հետ: Փորձագետները կարծում են, որ սա ներմուծված դեպք է, և վարակի նախնական աղբյուրը հաստատելն, ըստ էության, անհնար է:
Կարծիքներ