Հունիսի 24-30-ն ԱԻՆ-ը կատարել է 6986 վարակազերծում. տեսանյութ
ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում:
Վերջին շաբաթվա ընթացքում փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 6986 վարակազերծում, որից 4842-ը՝ մարզերում, 2144-ը՝ Երևանում։
ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։
Կարծիքներ