Մարիա Զախարովան մեկնաբանել է լիբանանահայերի` Արցախ տեղափոխվելու վերաբերյալ տվյալները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լիբանանից ժամանած հայ ընտանիքներին Արցախում վերաբնակեցնելու հարցին:
«Մենք լսել ենք Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների` Լիբանանը լքած հայերին վերահսկվող տարածքներում բնակեցնելու մտադրության մասին: Մենք կարդացել ենք հաղորդումներն այն մասին, որ լիբանանյան երկու ընտանիք ցանկություն է հայտնել բնակություն հաստատել Ղարաբաղում: Մենք չունենք ստուգված տվյալներ լիբանանցի փախստականների հոսքի մասին դեպի Լեռնային Ղարաբաղ եւ դրա շրջակա տարածք»,- նշել է նա:
Ըստ նրա` Մոսկվան հիմնվում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման վրա կենտրոնանալու անհրաժեշտության վրա, այդ թվում` փախստականների եւ տեղահանված անձանց խնդիրների տարածաշրջանում: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսային խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանց փոխանցել քայլերը շարունակելու միջնորդների առաջարկները, այդ թվում` նախարարներից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպումներ անցկացնելու: «Մենք ակնկալում ենք կողմերի դրական արձագանքը»,- ասել է նա:
Կարծիքներ