Մրցավարն ազդեց խաղի վրա. Տեն Հագ
ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է ԱՊԼ 27-րդ տուրում «Սաութհեմփթոնի» գոլազուրկ ոչ-ոքին, որի 34-րդ րոպեին Կազեմիրոն կարմիր քարտ ստացավ:
«Մեծ հաճոյախոսություններ թիմին: Նրանք մեծ բնավորություն ցույց տվեցին՝ այդքան երկար խաղալով տասը հոգով: Նրանք ֆիզիկապես և մտավոր առումով բավականաչափ ուժեղ էին այս միավորը վաստակելու համար:
Պե՞տք է 11 մետրանոց իրացնեինք։ Միանշանակ։ Կասկած չկա։ Չեմ հասկանում, թե ինչու VAR-ին չդիմեցին։
Կազեմիրոյի հեռացո՞ւմը: Նա Եվրոպայում անցկացրել է ավելի քան 500 հանդիպում և երբեք կարմիր քարտ չի ստացել։ Այժմ երկուսն ունի Պրեմիեր լիգայում։ Խնդիրը նրա բացակայության մեջ չէ, մենք գլուխ կհանենք։ Բայց այս խաղի վրա ազդեց մրցավարը»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն։.
Կարծիքներ