Եգիպտոսում թալանել են Մոհամեդ Սալահի տունը
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում թալանել են «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի տունը։ Այս մասին հաղորդում է Armsport.am-ը՝ հղում անելով Goal-ին։
Աղբյուրի համաձայն՝ Եգիպտոսի իշխանություններն այժմ հետաքննում են այս դեպքը։ Սալահի եղբոր որդին, ով անցնելիս է եղել տան մոտով, կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ։ Նա նկատել է, որ տան պատուհանները բաց են, ապա զանգահարել է անվտանգության աշխատակիցներին։ Այժմ նրանք փնտրում են տան հսկողության տեսագրությունը՝ հանցագործներին հայտնաբերելու համար։ «Լիվերպուլի» աստղի տնից գողացված իրերի ցանկը չի հրապարակվել։
30-ամյա Սալահը «Լիվերպուլում» է 2017 թվականից։
Կարծիքներ