Իրանի արտգործնախարարն ադրբեջանցի գործընկերոջն առաջարկել է միասին հետաքննել Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումը

Իրանի արտգործնախարարն ադրբեջանցի գործընկերոջն առաջարկել է միասին հետաքննել Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ և հայտարարել, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն իրականացրել են երկու երկրների թշնամիները:

Նա կոչ է արել թույլ չտալ, որ այս միջադեպը բացասաբար անդրադառնա երկու պետությունների հարաբերությունների վրա։

Իրանի արտգործնախարարը նաև առաջարկել է Ադրբեջանին երկու երկրների անվտանգության ծառայությունների համագործակցությամբ քննել հարձակման դեպքը։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ Բայրամովը ողջունել է այդ գաղափարը։

Իրանի գերատեսչության ղեկավարը նաև ցավակցություն է հայտնել Բաքվին դիվանագետի մահվան կապակցությամբ և ափսոսանք հայտնել տեղի ունեցածի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում