Արցախի՝ գազով ջեռուցվող դպրոցները, նախադպրոցական խմբերն ու կենտրոնները վաղվանից կսկեն աշխատել

Արցախի՝ գազով ջեռուցվող դպրոցները, նախադպրոցական խմբերն ու կենտրոնները վաղվանից կսկեն աշխատել

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ վաղվանից կսկի գործել կրթական հաստատությունների մի մասը:

Մասնավորապես՝ փետրվարի 20-ից կվերսկսվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը, որը կասեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում