Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյան այնքան համոզիչ են ձևացրել, որ բոլոր միջնորդները հավատացել են. Կարապետյան

Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյան այնքան համոզիչ են ձևացրել, որ բոլոր միջնորդները հավատացել են. Կարապետյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ երբեմնի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին:

«Դիվանագիտության «բլեֆի դպրոցը».

Այս տարվա հունվարի 4-ի իր հարցազրույցում Վարդան Օսկանյանն ասում է․ «Մեղրին տալ ցանկացող երբեք չի եղել։ Միգուցե ավելի ճիշտ ձևակերպում կլինի, եթե ասեն, որ ձևացրել են, որ ուզում են տան, որ Ղարաբաղը ստանան։ Հա, միգուցե, միգուցե, դա դիվանագիտություն է։ Ես տասը տարի եմ արել»:

Ձևացրե՞լ են, որ ուզում են Մեղրին տալ։ Իսկ ինչպե՞ս պետք է որևէ մեկը հասկանար, որ Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյան պարզապես ձևացնում են։ Այնքան համոզիչ են ձևացրել, որ բոլոր միջնորդները հավատացել են»,- գրել է Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում