Իրանում բողոքի ակցիաների ընթացքում մոտ 70 մարդ է ձերբակալվել
Առնվազն 67 մարդ է ձերբակալվել ջրի դեֆիցիտի դեմ բողոքի ակցիաների ժամանակ, որոնք անցկացվել են ուրբաթ, կենտրոնական Սպահան քաղաքում։ Այս մասին հայտնել է երկրի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Հասան Քարամին, փոխանցում է Fars գործակալությունը։
Քարամիի խոսքով՝ անկարգությունների մասնակիցների թիվը կազմել է 2-3 հազար։ Նրանք վանկարկումներ են հնչեցրել, քարեր ու դանակներ գործի դրել, այրել ֆերմերների վրանները։ Ի սկզբանե ցույցերը կազմակերպվել էին գյուղատնտեսության ոլորտի աշխատողների կողմից․ հենց նրանք էլ վրանային փոքր ճամբար էին հիմնել քաղաքում։
Արաբական Sky News Arabia-ն, հղում անելով իրավապաշտպաններին, հայտնում է 120 ձերբակալվածի մասին, նաև նշում, որ ոստիկանության հետ բախումների ժամանակ 3 մարդ է զոհվել։
Կարծիքներ